06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Ցրո՞ւմ է՛՛

Ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության և դրա հետ կապված փաստաթղթեր:Քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 12-ի 01/5-67487Հ թվակիր պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր: Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ տրված փաստաթղթերը չեն կարդացվելու ու քաղաքապետարանն իր գործը համարելու է կատարած:

Տիկին Բախշյանը ստիպված կրկին նամակ է հղել քաղաքապետին՝ պնդելով տրամադրել իր մատնանշած փաստաթղթերը: Ներկայացնում ենք Անահիտ Բախշյանի ուղարկած և Տարոն Մարգարյանի պատասխան նամակների լուսապատճենները: Տեղեկացնում են ՛՛Բարեւ Երեւան՛՛ Երեւանի ավագանու խմբակցությունից: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ