01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջին անգամ GMP-ի հավաստագիր դեղագործության բնագավառում/վիդեո/

“Ազգային դեղերի միջազգային որակ” խորագրի ներքո այսօր կայացավ “Մարդու առողջությունը” տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող “ԼԻԿՎՈՐ” դեղագործական ընկերությունը ստացավ պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործնեություն, GMP) համապատասխանության հավաստագիր:

Համաժողովը բացեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով տեղեկացրեց, որ համառ ջանքերի շնորհիվ Հայաստանին հաջողվել է ստանալ պատշաճ արտադրական գործնեության վկայական: Նախարարը խոսեց նաև դեղագործության բնագավառում վերջին տարվա ընթացքում գրանցված զգալի առաջընթացի մասին.

՛՛Կառավարության շնորհիվ առողջապահության նախարարությունը հնարավորություն ստացավ ավելի մատչելի գներով ինսուլին ձեռք բերել՛՛,-նշեց Դերենիկ Դումանյանը “Չնայած ՊԱԳ կանոնների ու պահանջների ներդրումը բարդ, աշխատատար և թանկ արժեցող գործընթաց է, այնուամենայինիվ երկրները նախընտրում են տեղական արտադրության խթանումը:

Առավել ևս Հայաստանի դեղագործական արդյունաբերության համար այն օբյեկտիվ անհրաժեշտություն է և ունի իր ուրույն նշանակությունը՝ պայմանավորված նրա աշխարհաքաղաքական դիրքով ”:

՛՛Այս հավաստագիրը կնպաստի, որպեսզի տեղական արտադրության դեղերը ավելի մեծ քանակությամբ արտահանվեն, նաև դեղերի գների իջեցում կլինի՛՛,-նշեց ՛՛ԼԻԿՎՈՐ՛՛ ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը:

Տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ