16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

“…Ես ո՞վ եմ, որ լույս անջատեմ..նագրուզկա էր”

Արարատի մարզի Այնթապ համայնքի ՛՛Հանրապետական՛՛ ղեկավար Կարեն Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ իր ցուցումով են դեկտեմբերի 8-ին՝ քվեարկությունից հետո հոսանքազրկել գյուղը:

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, հոսանքազրկվելուց հետո Կարեն Սարգսյանի կողմնակիցները կեղծել են քվեաթերթիկները:

“Բացարձակ սուտ ա: Նախ գյուղի մի մասում ա անջատվել, պոդստանցին նագրուզկա ա եղել, միանգամից տրաքեց: Եվ հետո մյուս թեկնածուի վստահված անձինք, ոստիկաններ կային էդ տեղամասում, իմ մարդիկ ինչ կարային անեին: Հետո ես ո՞վ եմ, որ լույս անջատեմ”,-ասաց Սարգսյանը:

Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, գյուղում ոստիկաններ շատ չեն եղել: “Ինչքան որ օրենքով նախատեսված էր: Ամեն մի տեղամասում երկու հոգի: Ավելորդ ոստիկանի կարիք չի եղել: Համ էլ ես խի պիտի ոստիկաններ բերեի իմ գյուղացիների վրա”,-եզրափակեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ