02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանի պատասխանը Սերժ Սարգսյանին

«Երկու ամիս սպասեցի, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները կարող են ադեկվատ պատասխանել Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում արված հայտարարություններին։ Երկու ամսվա ընթացքում թուրքական դիվանագիտությունն ու քաղաքական վերնախավը ոչինչ չունեցավ ասելու, բացառությամբ մի անբովանդակ ու խղճուկ նամակից, որը հոկտեմբերի 6-ին շրջանառվել էր ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի կողմից։

Նամակը «copy-paste» է նախորդ տասնամյակում Թուրքիայի կողմից բազմիցս արված հայտարարությունների։ 2005թ. Էրդողանի նամակից մինչ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի մասին հայտարարություններ։ Ավելին, նամակում մեզ խորհուրդ են տալիս հաշվի նստել տարածաշրջանի իրողությունների հետ։

Հաշվի ենք նստում։ Իրողությունն այն է, որ Թուրքիան տարածաշրջանային գերտերությունից վերածվել է գոյատևման ճամփան ընտրած բռնապետության, «զրո հարևան առանց պռոբլեմի» կոնցեպտի կրողի և ինքնապահպանության բնազդով կառավարվող մի զանգվածի, որի ոտքի տակից փախչում է հողը»։

 Սուրեն Սարգսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ