24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նորոգվում են Երևանի մշակութային օջախները

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում  ավարտվել են թվով  16  գրադարանների   շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Այսպիսով, ամբողջությամբ  լուծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության  բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտվել են ծրագրով  նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների  շենքերի ջեռուցման աշխատանքները:

Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է “Էրեբունի”   պատմահնագիտական թանգարանի շենքում,  իսկ ժամանակակից արվեստի թանգարանի շենքի տանիքը հիմնանորոգվել է:  2013թ. ծրագրով ավարտվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տա նհիմնանորոգման ծրագիրը: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է “Հայ Արտ” մշակութային կենտրոնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ