07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Առավել երանելի է տալը, քան առնելը /վիդեո/

”Ինչպես մյուս ընտանիքներին, այդ ընտանիքի պետքերին ու կարիքներին ևս ծանոթացանք նախապես այցով. տատ ու թոռնիկ էին: Չեմ ուզում մանրամասնել նրանց ընտանեկան կարգավիճակը, այլ միայն վիճակը…տանը մեկ մեծ պահարան կար, բազկաթոռ, սեղան, հեռուստացույց և մեկ մահճակալ: Եվ չնայած այդքան սակավ կահավորանքին ու շատ ուրիշ պետքերի բացակայությանը` այդ մեկ սենյականոց բնակարանում սարսափելի նեղվածք էր: Երբ արդեն պատրաստել էին նվերները և այցելեցինք նաև այդ բնակարանը ևս, զարմանալիորեն բնակարանն ինձ թվաց ավելի ընդարձակ: Հետաքրքրվեցի տատիկից թե ինչն է պակասել բնակարանում: ”Ահ, կոմոդը չկա այլևս, ձմեռ է, վառել ենք”, -եղավ պատասխանը”:

Սա մի փոքր դեպք էր վանաձորյան իրականությունից… և այս ու նմանատիպ դեպքերից ու շատերի կարոտությունից դրդված է, որ այս ծրագիրն իրականացնում ենք արդեն երրորդ տարին, նշում են Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության ”Նարեկացի” երիտասարդաց միության անդամները: Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` արդեն մեկնարկեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության ”Նարեկացի” երիտասարդաց միության ”Ձեռք մեկնիր” բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները նախատեսում են օգնել թվով 50 անապահով ընտանիքների: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ծրագրին իրենց աջակցությունը կունենան քաղաքի ուսումնական հաստատությունները` բուհեր, դպրոցներ: Կմասնակցեն նաև բանկերը և քաղաքի խոշոր արտադրամասերը: Իսկ արդեն դեկտեմբերի 23-ից քաղաքի հայտնի խանութներում կտեղադրվեն արկղեր` սնունդ հավաքելու համար: Երիտասարդները, սակայն կոչ են անում ծրագրին աջակցել նաև քաղաքի բոլոր բարեսիրտ անձանց և բարերարներին: Ինչպես նշում են միության անդամները, ծրագիրը մյուս բարեգործական ակցիաներից տարբերվում է նրանով, որ ներգրավվում են բարեգործությանը ողջ բնակչությունը, ինչն ինքնին քարոզ է բարեգործության, որը մեր օրերում դարձել է միայն խոսքով և ոչ գործով: ”Ցանկացած նվիրաբերություն` կլինի սնունդ, հագուստ թե դրամ` անկախ իր չափից, կարևոր է…տրված ամեն լումա արդեն իսկ օգնություն ու հոգսերի թեթևացում է յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի համար: Այս ծրագիրը նախ մեծ օրհնություն ու օգուտ է տվողի համար և ապա նոր ստացողի, քանզի ”Առավել երանելի է տալը, քան առնելը”, -նշում են երիտասարդները:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ