06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մուկուչյանը չգիտի ինչպես պայքարի անհասկանալի կայքերի լրագրողների դեմ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախաձեռնած  2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ եւ 2013 թվականին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների հանրային եռօրյա քննարկմանը մասնակցեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:

 Ի թիվս այլ հարցերի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը առաջարկեց ուշադրություն դարձնել քվեարկության օրը ընտրատեղամասերում հայտնված “չլրագրողների” ներկայությանը:

Հիշեցնենք, որ թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որոշ լրատվամիջոցներ լրագրողների վկայականներ են տրամադրում այս կամ այն թեկնածուի կողմնակիցներին:

 “Տեղամասերում անհասկանալի կերպով հայտնվում են անհասկանալի կայքի անհասկանալի լրագրողներ, իսկ բացասական այս երեւույթի դեմ պայքարը ես չեմ պատկերացնում, առաջարկում եմ դուք ներկայացրեք, թե ինչ անել:

Մենք գնացել ենք ծայրաստիճան ազատության, որպեսզի չսահմանափակենք ձեզ, փորձել ենք կանոնակարգում անել, տեղամասերում ազատ ենք թողել, որ որեւէ խոչնդոտ չլինի, լրագրողներն ազատ կարողանան իրենց գործունեությունը ծավալել”,-ասաց Մուկուչյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ