19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 

Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը:

Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու հայ-ֆրանսիական փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Դեսպանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքներին, ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմություններին և հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ այդ թվում նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներն ու միջազգային որդեգրմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ