10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները

Հավանության է արժանացել նաև կառավարության մեկ այլ  օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև՝ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:

Գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով նախատեսվում է, մասնավորապես, առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը, հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները և այլն: Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ