Շալվարները հանում ու միզում են. ահազանգ Սայաթ-Նովա 10-ից /վիդեո/
Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող նախկին կաթսայատան տեղում սկսված շինարարությունը` արդեն հասցրել է անհանգստացնել այդ շինարարության ապօրինության դեմ պայքարող բանկչությանը:
“Սողանքներ են առաջացել` ճանապարհը ճաքեր է տալիս, փլուզվումա սաղ:Մեր մտավախությունը հենց դրանից էր: Մենք էտքան, որ իրանց ասում էինք, որ դա շատ վտանգավորա` կոմունիկացիաները լրիվ այս տեղով են անցնում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բողոքող բնակիչների լիազոր ներկայացուցիչ` Անաիդա Հովսեփյանը:
Անաիդա Հովսեփյանը տեղեկացրեց, որ շինարարները չունեն համապատասխան տնակ, որտեղ կփոխեն իրենց հագուստները, ինչպես նաև չկա սանհանգույց և դա նրանք անում են վերևից բաց շինարարության ներսում.
”Ամբողջ շենքը տեսնում է, թե ոնց են շալվարները հանում ու միզում` խայտառակություն է: Վերևի հարկերում բնակվող բնակիչները նկարել են դա: Մի խոսքով` անտիսանիտարիայի պայմաններում աշխատում են”,-պատմեցին բնակիչները:
Բնակիչների լիազոր ներկայացուցիչը նկատեց, որ մեկ անգամ արդեն պայթել է այդ տարածքով անցնող խմելու ջրի խողովակը.”Հիմա մեր ջուրը միայն եռացնելուց հետո ենք խմում”:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10/5 հասցեում կառուցվում է բազմաֆունկցիոնալ, բազմահարկ հյուրանոցային համալիր, որի շինարարության դեմ պայքարում են հարակից 5 շենքերի բնակիչները: Նրանց հավաստում են, որ խախտված են քաղաքաշինության նորմերը և ապագայում այդ շենքը կփակի իրենց բնակարանների լուսավորությունը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: