18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամը կմնա կալանքի տակ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա իր միջնորդությամբ հիմնավորեց, որ իր պաշտպանյալը ազատության մեջ գտնվելով չի խոչնդոտի դատավարության ընթացքին:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, նկատելով որ առանձնակի ծանր հանցագործության մեջ է մեղադրվում Գագիկ Եղիազարյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավորը հայտնեց, որ մերժվում է «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ