24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Արցախն ասում է՝ այս ամբողջ տարածքն Արցախ է, Հայաստանն ասում է՝ մի մասն Արցախ է»

 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան հարցը 
կարևոր փուլում է գտնվում: «Եվրոպան իր վերաբերմունքն արտահայտեց Կատալոնիայում որոշ առումով անթերի կատարված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացին: Եվրոպան, ի սկզբանե, բացի Հարավսլավիայից և ԽՍՀՄ-ից, դեմ է դրան, մնացյալը անջատողական շարժումներ են, նույնն է Արցախում: ՄԱԿ-ը ուղղակիորեն դեմ դուրս գալ չի կարող. սա ոչ թե սկզբունք է, այլ իրավունք՝ ազգերի ինքնորոշման իրավունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ նրա՝ պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, որ արցախահայությունը նույն դարում երկրորդ անգամ գտնվում էր ցեղասպանվելու վտանգի տակ, իրենք կոչ էին անում հարցը դիտարկել հենց այդ տեսանկյունից:

«Արցախն ասում է՝ այս ամբողջ տարածքն Արցախ է, Հայաստանն ասում է՝ մի մասն Արցախ է, մյուսը՝ անվտանգության գոտի: Հետևաբար, ինչքան էլ լավ խոսքեր հնչեն, դա չի կարող փոխել այն դաշտը, որում քննարկվում է այս հիմնահարցը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ