10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բիզնես միջավայրը բարելավելու եղանակ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրենքի նախագծին:

Սրա նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող շինությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը այն կարևորագույն նախաձեռնություններից մեկն է, որը բարելավելու է բիզնես միջավայրը: ՛՛Մենք ցավոք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք: Շինարարական ոլորտում գործընթացները մեզ մոտ երկար են տևում ու ծախսատար են: Մի նախաձեռնությունն էլ Երվանդ Զախարյանն է ներկայացրել, որը ևս շինարարության ոլորտում շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում ու պարզեցում է ենթադրում՛՛,-ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ