Գիտնականները, սպորտսմենները և մանավանդ հոգևորականները
Ես համաձայն չեմ նաև պաշտպանության նախարարի առաջարկած տարբերակի հետ, որ որոշ խմբերի համար տարկետում պիտի լինի: Ոչ, ես գտնում եմ, որ 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա ու ծառայի, և ընդհանրապես, բոլորն անխտիր պետք է ծառայեն, այդ թվում` գիտնականները, սպորտսմենները և մանավանդ հոգևորականները:
Ի դեպ՝ գիտնականների ու հոգևորականների ծառայություն ասելով նկատի ունեմ հենց շարային ծառայությունը` առավոտյան վազքով, cross վազելով, մարմնամարզությամբ, շարային պարապմունքով, ֆիզիկական պատրաստվածության դասընթացներին մասնակցելով, կրակային, մարտավարության պարապմունքներով, առաջնագծում խրամատների մեջ հերթապահելով և այլն: Ոչ ոք չպետք է արտոնյալ լինի:
Ինչո՞ւ պետք է, օրինակ, ես այդ ամեն ինչի միջով անցած լինեմ, իսկ մեկ ուրիշը փափուկ բազմոցին նստած կամ թեկուզ զորամասերի շտաբային գրասենյակներում նստած, սուրճ խմելով անցկացնի այդ 2 տարին: Այնպես չէ, որ իմ ուղեղն էլ պակաս է աշխատում, շատ էլ թե գիտական աստիճան չունեմ:
Տարկետում չպիտի լինի և ոչ մեկի համար:
Կարեն Վարդանյան