08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարզչական նոր նշանակումներ հայկական բռնցքամարտում

Օլիմպավանում երեկ տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողովը, որի ընթացքում ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն ամփոփել է տարին, խոսել առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաև հայտարարել նոր նշանակումների մասին:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը, իսկ 2-րդ մարզիչ՝ Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:

 

Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզիչ է նշանակվել Արտյոմ Սիմոնյանը, երկրորդ մարզիչը կլինի Ռոբերտ Պետրոսյանը, իսկ կանանց հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:

 

Համաժողովի ընթացքում տարին ամփոփել են նաև հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ու երիտասարդական հավաքականի արդեն նախկին ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ