17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։

Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը՝ դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը։

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան գագաթաժողովն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն բանակցությունները պետք է ակտիվացվեն և շփման գծում պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ լարվածության թուլացման նպատակով, հանդիսանում է համանախագահների հետևողական ջանքերի արդյունքը։

Հայկական կողմն արձանագրեց, որ վերջին շրջանում համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին, ինչն անհրաժեշտ է շփման գծում լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների բացակայության պայմաններում։

ՀՀ առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում։

Միաժամանակ դեսպան Կիրակոսյանը փաստեց, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ խոչընդոտում է այս համաձայնությունների իրականացմանը և շարունակաբար խախտում հրադադարի ռեժիմը:

Դեսպանի խոսքով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հետագա կանխումը կենսական նշանակություն ունի հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցությունների առաջմղման համար։ 

Հայկական կողմն ընդգծեց, որ հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ իրականացված վայրագությունները պետք է անվերապահորեն դատապարտվեն:

Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Արցախի բնակչությունը, նրանց անվտանգությունը, ինքնորոշման իրավունքն ու ազատությունն այսօր և ապագայում այլընտրանք չունեն:

Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրա թիմին՝ հակամարտության գոտում նրանց գործունեության համար, և վերահաստատեց հայկական կողմի համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ-ն իր մշտական ներկայությամբ պետք է ակտիվորեն ներգրավվի շփման գծում լարվածության թուլացման գործընթացին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ