16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ուզում են այգին մաքրել տրանսվեստիտներից` քաղաքապետի անունով նամակը չընդունվեց/վիդեո/

“Մենք” երիտասարդական շարժումը այսօր Կիրովի անվան մանկական այգում, որտեղ գիշերները հավաքվում և իրենց ծառայություններն են առաջարկում միասեռական մարմնավաճառները` իրականացրեց ակցիա:

Շարժման միակ նպատակը, ինչպես հավաստում է “Մենք”-ի համանախագահ Սևան Աղաջանյանը` այգին տրանսվեստիտներից ազատելն է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սևան Աղաջանյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքի օրերին հավաքվել են շուրջ 6 հազար ստորագրություն:

Նա նկատեց նաև, որ իրենց “առաքելությունների” թվում այս պահին կոմայգու աշխատակցին սատարելն է.

“Մոտ մեկ ամիս առաջ այգու աշխատողը փոցխով հարվածել էր նույնասեռական-մարմնավաճառին, որը վնասվել էր: Մարմնավաճառը բողոքել է ու դեկտեմբերի 10-ին դատն է լինելու”:

Նախաձեռնությունը փորձեց նամակ փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նամակը չնդունվեց` Երևանի քաղաքապետարանի նամակների բաժնի կողմից:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ