Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ_կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց, որ կառավարությունը բավական մեծ գումար է հատկացրել ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ հաղորդաման հեռարձակման լիցենզիան ձեռք բերելու համար: Արզումանյանը սա չի քննադատում, քանի որ ինտելկտուալ պաշարը զարգացնելու համար նման խաղեր անհրաժեշտ են, սակայն հարցնում է, թե ինչու այդ հաղորդումը հայերենով չի հեռարձակվում, ինչը պարտադրվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով:
՛՛Հայաստանանի ձայն՛՛ է , ինչ է, դա էլ հոլանդերեն հաղորդում է, եկեք հոլանդերեն անցկացնենք, կան օրենքներ, որոնք խախտվում են: Հարևան Վրաստանը ևս կառավարության աջակացությամբ վրացերենով է հեռարձակում, ինչո՞ւ չեք տեղայնացնում այս խաղը, հայերեն լեզվով հնարավոր չէ՞ ինտելեկտուալ շարժում զարգացնել՛՛:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս խաղն ունի միջազգային ֆորմատով ու մրցակցային: ՛՛Կա ինտելեկտուալ խաղի միջազգային լիգա. մեր հաղթողները մասնակցում են միջազգաին լիգային, որի լեզուն ռուսերենն է, խաղի այդ մի կտորը տեղի է ունենում այդպես, իսկ ավելի լայն զանգվածը, որ ամբողջովին ջրի տակ է, հայերենով է լինում՛՛,-ասաց Գաբրիելյանը: Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների համար որոշ ինտելեկտուալ խաղեր հեռարձակվում են համապատասխան լեզուներով:
Ալեքսանդր Արզումանյանը զարմացավ՝ նշելով, որ նշանակում է, որ հայերնն են փոքրամասնությու և այդ պատճառով է ռուսերենով հեռարձակվում: ՛՛Փոքրամասնությունները հա՞յերն են ներկայացնում:
ՈւԵՖԱ-ի լեզուն ֆրանսերենն է, ի՞նչ է՝ Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է՛՛: