19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ինչ «կթռցնի» Էրդողանը Ղարաբաղյան հարցում. միջազգային հանրությունը կտահոգ է. 168 Ժամ

«Բնական է, որ Էրդողանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը և ամեն ինչ անելու է, որ կարողա­նա այս քաղաքական առևտրի շրջանակներում ՌԴ ղեկավարից փորձել ստանալ ինչ-որ բան այս հար­թակում, որն իրեն հնարավորություն կտա նաեւ Ադրբեջանին ներկայացնելու, որ Թուրքիան շահագրգռված է և ամեն ինչ անում է, որպեսզի այս հար­ցը ստանա ադրբեջանանպաստ լուծում: Թե ինչպիսին կլինի ՌԴ-ի արձագանքը, դա էլ շատ բարդ է կան­խատեսել:

Մի բան պետք է հստակ պատկերացնել ՀՀ-ի շահերը լավագույնս կարող է պաշտպանել մի­այն Հայաստանի Հանրապետությունը»,-  թղթակ­ցին ասել Է ՀՀՇ վարչության նախագահ, Աժ պատգա­մավոր Արարատ Զուրաբյանը խոսելով նոյեմբերի 13- ին Աոչիում նախատեսվող Էրդողան-Պուտին հան­դիպման մասին, որի ժամանակ քննարկվելու է Ղարաբաղի հարցը:

Ըստ նրա այդ հանդիպմանն ինչ-որ լուրջ պրոցես չի կարող ընթանալ. «ՌԴ-ն Մինսկի խմ­բի համանախագահ երկրներից մեկն է, և այս հարցն իր լուծումների իրավական, քաղաքական հնարավո­րությունն ունի միայն Մինսկի խմբի շրջանակներում, և ես չեմ կարծում, որ այդ հանդիպումն ինչ-որ առանց­քային դերակատարություն կամ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա: Հակառակը, ավելին ասեմ, որ ՌԴ և Թուրքիայի համատեղ գործունեությունն ինչ-որ ոլորտներում, որ նրանք պատկերացնում են, որոշա­կիորեն նաև միջազգային հանրության մոտ է մտահո­գություն առաջացնելու»:

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ