07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օմբուդսմենի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը:

Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: Այս օբյեկտները պետք է հարմարեցվեն պատկան մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, սակայն շարունակվում են անտեսվել: Իսկ որևէ հարմարեցման աշխատանք էլ կատարվելու դեպքում, այն շահարկվում է պետական մարմինների կողմից ցույց տալու համար ոլորտում աշխատանքի արդյունքներ:

Պետական չինովնիկները մոռանում են հաճախ, որ շենքերի մատչելիությունը, տրանսպորտի հարմարեցումը, դպրոցների և խաղահրապարակների ներառական դիզայնով կառուցումը պետության պարտականությունն է և չպետք է մատուցվի հաշմանդամին որպես “բարի գործ” կամ “լավություն”:

Ինտեգրման համար մյուս կարևոր խնդիրը համատարած գործազրկությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Հազարավոր հաշմանդամներ դեռևս սպասում են, որ Հայաստանի Կառավարությունը վերջապես իրենց կապահովի համապատասխան աշխատատեղերով՝ օրենքում սահմանելով պարտադիր աշխատանքային քվոտաներ:

Գործազրկության և չնչին պետական թոշակի պայմաններում առավել սրվում է հանրային տրանսպորտի անմատչելիության հարցը, քանի որ հաշմանդամի՝ միայն տանից դուրս գալը կապվում է մեծ ծախսերի հետ: Եվ չնայած արդեն երրորդ տարին է լրանում, որ Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայնում է հանրային տրանսպորտի հարմարեցման հարցը, այն շարունակում է մնալ չլուծված, իսկ հիմա էլ տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի հաջորդ տարվա ծրագրի մեջ:

Անկախ ունեցած միջազգային պարտավորություններից՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս լիարժեք և արդյունավետ կերպով չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ հեռացնելով նրանց հասարակական կյանքի մասնակցությունից: Հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն իրենց նկատմամբ խտրականության վերացման և օրենքի առջև հավասար պաշտպանության ապահովման: Անհրաժեշտ է կանխել, վերացնել և պատժել ցանկացած անգործություն և անօրինական միջամտություն, որպեսզի օրենքով ամրագրված իրավունքները սկսեն գործել: 

Հետևողականորեն աշխատելով հանուն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության` մենք շարունակելու ենք պայքարել գործող օրենքների պատշաճ կիրառման և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող ու խտրական օրենքների և պրակտիկաների վերացման ու բարելավման ուղղությամբ:

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ