07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

8 ամսական տղային թողել են նախագահականի մոտ

Նախագահական նստավայրի մոտ իր 4 մանկահասակ երեխաների հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը` երեկ ՌԴ նախագահ` Վլադիմիր Պուտինի այցելության օրը,առավոտ` կանուխ բռնի տեղահանվել է նստացույցի վայրից:

Այսօր Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Խուդոյանի կինը Հեղինեն պատմեց կատարվածը.”Իմ կրծքի 8 ամսական երեխուն թողել էին նախագահականի դիմաց: 2 ժամ իմ երեխուց տեղեկություն չունեյի: Ինձ ու ամուսնուս առանձին ավտոյով տարան: Երեք աղջիկներիս առանձին: Հետո հարցրին , թե դու երեք երեխա ունեյիր, ես էլ ասեցի, որ տղա էլ ունեմ: Գնացել են երեխուն մյուս նստացույց անողը` տիկին Էմման չի տվել: Տղես քնած էր` շորերի մեջ ծածկված”,-պատմեց Հեղինե Խուդոյանը:

Հեղինեն տեղեկացրեց, որ ինքը և ամուսինը բերման ենթարկվելու արդյունքում բազմաթիվ վնասվածքներ են ստացել.”Ձեռքերս, ոտքերս քերծված են, մարմինս ցավումա…..”:

Հաջորդիվ Հեղինեին տուն են տարել, իսկ Աշոտին Էջմիածնի ոստիկանության բաժանմունք, որտեղ վերջինս մի ամբողջ օր է անցկացրել:

“Ինձ բերել են տուն, ես մնացի ոստիկանության հսկողության տակ, ինձ ծաղրի էին ենթարկում` չէ մի չէ քո հետ պիտի տիկինով խոսանք: Ինձ ասումա` Հեղին, ես ասում եմ` ես քո ընկերուհին չեմ, որ իմ հետ էտ ձևով խոսաս, ասումա կարողա տիկին ասենք: Ինձ ասումա սուրճ դիր խմենք, փեչը վառի տաքանանք”,-հուզվեց Հեղինեն:

Հեղինե Խուդոյանը այնուհետև փախչում է տնից և հարևանից օգնություն խնդրում: Նա նշեց, որ երկու մեքենա ողջ գիշեր հսկել են իրենց տունը.”Վերևի կողմից  կաթնագույն ժիգուլի էր, ներքևի կողմից նիվա: Ես դրանց համարները գրել եմ” :

Հեղինե Խուդոյանի հավաստմամբ ոստիկանները  իրենց հեռախոսները կոտրել են, տարել են իրենց երեխաների հագուստը, իրերը, իրենց իրերի մեջ պահվող վերջին` 20 հազար դրամանոցը:

“Հիմա ուզում եմ գնանք Էջմիածնի ոստիկանություն, ասենք, որ այս տեսակի բռնությունա կիրառվել: Տեսնենք ինչ պատասխան կստանանք: Տեսնենք ինչա մենք կգնանք էս երկրից, քաղաքական ապաստարան կխնդրենք: Մի երկիր ուր 8 ամսկան երեխուն կարան թողեն դրսում”,-հավելեց Հեղինե Խուդոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ