07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը տեղը դրեց Զարուհուն

՛՛Ռուսաստանի դաշնության կայսրության նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա: Զավեշտ է, երբ ՀՀ դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Վ. Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից՛՛,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական նկրտումները:

՛՛ՌԴ-ի համար կարևոր է ձեռքբերել ու պահել իր զարգացման կարևոր դինամիկան, իրականացնել արդյունավետ պետական կառավարում: Բայց կայսերական նացիոնալիզմով, ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն:

Մինչ դեռ այդ նպատակին հասնելն այսօր գրեթե անհնար է: Հայաստանի և Ռուսաստանի ՛՛դարավոր եղբայրության՛՛ հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը: Եղբայրական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՛՛,-եզրափակեց Փոստանջյանը:

Վերջինիս արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական հետընտրական զարգացումներից հետո մեկնեց ՌԴ: ՛՛Դրա՞ համար էիք ձեր հաղթանակները գնացել Ռուսաստանից բերելու՛՛,-նետեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ