Դատական դեպարտամենտի կայքում արդեն կան փոփոխությունները
Henaran.am-ը անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին անդրադարձել էր Հայաստանի դատական համակարգի կայք-էջին, մասնավորապես նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. նոյեմբերի 26-ի եւ 27-ի հրամանագրերով դատական համակարգում տեղի ունեցած փոխատեղումները չեն տեղադրվել կայքում:
Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, երեկ՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան տեղեկացրեց, որ կայքում փոփոխություններն արվել են:
Նշենք, ըստ Բաբայանի, դրանք ուշացան դեպարտամենտի տվյալ բաժնի ծանրաբառնված աշխատանքի պատճառով: