19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Մեր երկիրն, ըստ էության, ֆորսմաժորի մեջ է արդեն 2,5 տասնամյակ»

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը  կարծում է, որ պետական ապարատը գերուռճացված է:  «Հայաստանի համար շռայլություն է այդպիսի ապարատ ունենալը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Բագրատ Ասատրյանը նշեց, որ արտաքին պարտքը չարիք է դառնում մեր տնտեսական զարգացման համար: «Այս վերջին տասը տարիներին մեր պարտքը կուտակվում է, տնտեսությունը չի աճում: Մենք այսօր պարտքային ծուղակի մեջ ենք ընկած, և եկամուտների մեկ տասներորդը վճարում ենք ինչ-որ պարտքերի դիմաց. սա այն ժառանգությունն է, որը մենք փոխանցում ենք մեր սերունդներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա Բագրատ Ասատրյանն ասաց, որ ծավալները համարժեք չեն և ներքին պարտքը ֆինանսական զարգացման միջոց է:

Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ նկատեց, որ, իհարկե, ասում են, թե դա ֆորսմաժորային իրավիճակում է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեր երկիրը, ըստ էության, արդեն ֆորսմաժորի մեջ է 2,5 տասնամյակ: «Արտաքին պարտքի լծակից պետք է ողջամտորեն օգտվել և եթե պետք է, կանգ առնել: Ներքին պարտքի գործիքը օգտագործելիս պետք է հավասարակշռված պահել բյուջե կլանելու ռեսուրսները և մասնավոր հատված ուղղելու բալանսը»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ