10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հ1-ի տնօրինությունը կփոխվի. Իրատես

Վերջին օրերին մամուլը և սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով։ Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում։

Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, և որոշում է կայացվել «Հ1 »–ում շուտափույթ փոփոխություններ իրա­կանացնել։ Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ում անունը մինչ այդ էլ հիշատակվում էր մամուլում՝ «Հ1»–ի այս կամ այն սկանդալային իրադարձության հետ կապված։ Քանի որ նախագահի նստավայրում պետական քարոզչության, մասնավորապես հեռուստատեսության ոլորտի պա­տասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղա­կալ Ալեքսան Հարությունյանն է, հենց նրան էլ հանձնարարված է այս խնդրի լուծումը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ