09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահասարսուռ միջադեպ․ մոլագարը 4 ժամ տանջել է կնոջը, կծել նրա քիթն ու ականջները /ֆոտո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Կուրգան քաղաքում։ Տեղի բնակիչներից մեկը ժամեր շարունակ տանջել է մի կնոջ, ում հետ ծանոթացել էր համացանցով, նա կծել է կնոջ քիթն ու ականջները։

45-ամյա Անատոլի Ե.-ն դաժանաբար ծեծի է ենթարկել 41-ամյա կնոջը։ Տուժողի հարազատներն ասել են, որ նա մանրամասն պատրաստվել է ու ուզել է սպանել կնոջը։

Նրանք իրար հետ ծանոթացել են համացանցի միջոցով։ Շահելով կնոջ վստահությունը՝ Անատոլին նրան կանչել է իր մոտ՝ հանրակացարան։

Պատմում են, որ նա ձեռքերով փորձել է խեղդել այդ կնոջը, հետո երբ արյան պատճառով ձեռքերը սահել են, սկսել է խեղդել մալուխով։ Հարևանները ուշադրություն չեն դարձրել բղավոցների վրա, քանի որ հանրակացարանում դա սովորական երևույթ է։ Ոստիկանություն կանչել են միայն այն ժամանակ, երբ հոգնել են այդ ձայները լսելուց։

Հանցագործը ձերբակալված է։

photo_2017-11-03_18-41-51 photo_2017-11-03_18-41-54

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ