«Զոն նայող» Կարոն անհետացել է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում.Ժողովուրդ

Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: Եվ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում: Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն և բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով: Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետևանքով են եղել, ձերբակալված քաղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: