02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խաղը, ինձ թվում է, բավականին բարդ է լինելու»

«Եթե հիմա չեն խոսում Հայաստանի մեկուսացման մասին, այս խնդիրները ապագայի կտրվածքով ավելի կարևոր կդառնան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից: 

Նա նկատեց, որ այս նախագիծը լուրջ բան է փոխում միջմայրցամաքային առևտրի հարցում: «Այս օրերին հետևելով ադրբեջանական մամուլին՝ կարելի է  տեսնել, որ ԵՄ դեսպանի անգամ ողջույնը շատ զուսպ էր: Այս նախագիծը կարող է խնդիրներ հարուցել նաև Եվրամիության և արևմուտքի քաղաքականության առումներով, որովհետև նախագիծն ինքը քաղաքական է: Դա նաև հակաարևմտյան դրսևորումներ է ստանալու, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այդ հունի մեջ են արդեն երկար ժամանակ»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ  Ռուսաստանը չի կարող խնդիր ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարս հատվածի հետ, քանի որ սա դառնալու է Չինաստան-Ղազախստան, այսինքն՝ Կասպից ծովով անցնող այդ հատվածի խնդիրը:

«Դրա համար որոշել են, այսպես ասած, ռիսկերի կառավարում անել, իսկ դրա լավագույն օրինակը չկարգավորված հակամարտություններն են և վեճերը՝ Կասպից ծովի ավազան, Ղարաբաղյան խնդիր: Որքան էլ բացահայտ վերաբերմունք չի ձևավորվում այս նախագծի նկատմամբ, սակայն զուսպ լավատեսությունների տակ կա կեղծ մրցակցություն: Խաղը, ինձ թվում է, բավականին բարդ է լինելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ