01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հայաստան կայցելի Իրաքի արտգործնախարարը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։

Իրաքի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հոշիար Զիբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։

Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նուն օրը Իրաքի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ