16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեր 100 հազար բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվն ավելի ցածր է, քան ոչ միայն հարևան երկրներում»

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց, թե տեղին են այն հրապարակումները, որ մեր երկրում ոստիկանների թիվը բարձր տոկոս է կազմում:

Վարդան Եղիազարյանը նշեց. «Քանի որ այդ թվերը գաղտնի են, ես չեմ կարող այստեղ հրապարակել: Մենք մի քանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացրել ենք, որ մեր 100 հազար բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվն ավելի ցածր է, քան ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև եվրոպական զարգացած երկրներում»,- ասաց փոխոստիկանապետը:

Ըստ նրա՝ եթե 3-4 եվրոպական երկրներ մեզնից թվով քիչ ոստիկաններ ունեն, ապա մնացած եվրոպական երկրները հաստատ մեզանից շատ ունեն: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ