06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը հանձնարարեց ելքեր գտնել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: «Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում՝ 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման  ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա Կառավարությունը անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ Վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ: Ելնելով վերոնշյալից՝  հանձնարարում եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում համատեղ աշխատելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ այդ թվում քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով Ֆինանսների նախարարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ»,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ