04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շինարարության ոլորտը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

 Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտում առկա զարգացումներին ու միտումներին:
«Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների` շինարարական ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում  կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես` մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկում եմ Ազգային վիճակագրական պետական ծառայության ղեկավարին երկու շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարական ոլորտում առկա միտումները, զարգացումները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունը դրանց արձանագրման ու թերությունների վերացման վերաբերյալ», – հանձնարարեց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ