04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախարարի կնոջ համար բացառություն արեցին. Հրապարակ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական: Թերթի տեղե­կությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: 2 ամիս առաջ գրվել էր, որ ԿԲ վիճակագրության եւ դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն էր հարուցել: Հ. Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն են արել՝ պահել են Երեւանում, նրա ղեկավարած բաժինը լուծարել, իսկ բոլոր նրանց՝ մոտ 20 հոգու, որոնք հրաժարվում են Դիլիջան տեղափոխվել, մինչեւ Ամանոր ժամանակ են տվել՝ կամ տեղափոխվում եք, կամ ազատվում եք աշխատանքից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ