14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով”

“Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով” քաղաքացիական նախաձեռնությունը այսպիսի կոչ է տարածել.

Հայրենակիցներ

“Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով” քաղաքացիական նախաձեռնություն1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը:

“Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով” նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսեւորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սեւ դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:

 Ցուցաբերենք միասնական կամք ընդդեմ ազգային ինքնիշխանությունը վատնող ուժերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ