04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում

2018-ին կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը՝ պակասելով 255 մլն դրամով, ինչը բացատրվում է պատգամավորների քանակի և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով։ Այս մասին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:

Ապա լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ  պատգամավորների բացակայությունների դեպքում պահումներ են կատարվում նրանց աշխատավարձերից:  «Կարող եմ ասել, որ այդ գործընթացն իրականացվում է շատ խիստ»:

Արա Սաղաթելյանն անդրադարձավ նաև ԱԺ գործընթացը լուսաբանող լրագրողների աշխատանքներին և նկատեց, որ հավատարմագրված լրագրողների համար նոր աշխատանքային պայմաններ կստեղծվեն:

«ԱԺ տարածքում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով, օդորակիչներով հագեցած, որտեղ կլինեն համակարգիչներ, նորմալ ինտերնետ կլինի»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ