19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սալորաչիրն ամրացնում է ոսկորները

Օստեոպորոզը վտանգավոր հիվանդություն է, որը ոսկորներն ավելի թույլ ու փխրուն է դարձնում, օստեոպորոզով հիվանդները կարող են ծանր կոտրվածքներ ստանալ սովորական ընկնելու կամ ուժեղ հարվածի հետեւանքով։ Սակայն School of Exercise and Nutritional Sciences at San Diego State University-ի գիտնականները հավաստիացնում են, որ եթե մարդն ամեն օր ուտի հինգ հատ սալորաչիր, այդ խնդիրներից հնարավոր կլինի խուսափել։

Հետազոտությանը մասնակցել են կայանք, որոնց մոտ արդեն սկսվել էր դաշտանադադար ու որոնք ոսկորների ամրության հետ կապված խնդիրներ ունեին։ Նրանք օրական 50-ական գրամ սալորաչիր էին ուտում կես տարվա ընթացքում ու դրա շնորհիվ ոսկրային հյուսվածքների հյուծման գործընթացը զգալիորեն դանդաղել էր ։ Տվյալ արդյունքները հուսադրող են, քանի որ դաշտանադադարից հետո ոսկորների ամրության նվազման ցուցանիշները կարող են հասնել տարեկան 1․5 տոկոսի։

Սալորաչիրը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում վիտամին К-ով ու կալիումով։ Հինգ սալորաչիրը պարունակում է մոտ 100 կալորիա ու բավականին շատ բջջանյութ։ Ոսկորներից բացի՝ սալորաչիրն օգտակար է նաեւ սրտի ու աղեստամոքսային տրակտի համար։

Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ