25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վիլնյուսում Հայաստանն վերահաստատեց, որ ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Aaravot.am-ի հետ զրույցում դրական գնահատեց Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը եւ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերը ըստ ԱԺ փոխնախագահի` վերահաստատում են իրենց կամքը` շարունակելու քաղաքական երկխոսությունը ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Նախագահ Սարգսյանի ելույթի` Հայաստան-ԵՄ համագործակցության հատվածին, Շարմազանովն ասաց, որ այնտեղ կային մի քանի կարեւոր եւ ուշադրության արժանի ազդակներ.

“Առաջին, Հայաստանն անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, իսկ եվրոպական մոդելով մեր պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է:

Երկրորդ, խոսելով բաժանանար գծերից զերծ Եվրոպա կառուցելու մասին` ՀՀ առաջնորդը քարոզում է ոչ թե պատերազմ, այլ խաղաղութուն եւ հաշտություն, ինչը եվրոպական արժեհամակարգի մի մասն է”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ