19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ նախարարությանն ինչքան գումար է տրվելու

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ներկայացվել ու քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի քանի նախարարությունների ծախսեր:

Այսպես, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարությունը նախատեսում է 16 բյուջետային նախագծերի իրականացում: Նախարարությանը կտրամադրվի 3մլրդ 22 մլն դրամ: Էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կտրվի 81.7 մլրդ դրամ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացվի 52.6 մլրդ դրամ: «Այստեղ ևս արտաքին աջակցության ծախսերի բաժինը մեծ նշանակություն ունի, ներքին ծախսերից ընդամենը 17 մլրդ դրամ է նախատեսվում»,- ասաց նա, ապա շեշտեց, որ հիմնական միջոցները տրամադրվելու են տրանսպորտի և ճանապարհներիի ծախսերի համար: Կադաստրի պետական կոմիտեին էլ պետական բյուջեից կտրամադրվի 3.7 մլրդ դրամ, որը հիմնականում կծախսվի աշխատավարձերի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ