02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը ստիպված է հանրահավաք անել

ՀԱԿ-ը, հնարավոր է, մոտ օրերս հանրահավաք անի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ ՀԱԿ-ի համար արտակարգ հարց է դարձել ՀԱԿ չորս ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշումը, որով երիտասարդներին դատապարտել են մի քանի տարվա ազատազրկման:

՛՛Մեզ մոտ քննարկվում է այդ հարցը, իրականում դա կարող է առիթ լինել, որ մենք հանրահավաք անենք ու դրանով առաջ շարժվենք՛՛,-ասաց ՀԱԿ անդամը:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նախապես հայտարարել էր, որ ՀԱԿ-ը հանրահավաք կանի այն ժամանակ, երբ պատասխան կունենա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի դիրքորոշման մասին, Խաչատրյանն արձագանքեց. ՛՛Բայց սա արդեն չնախատեսված արտառոց դեպք է՛՛:

Խաչատրյանը նկատեց նաև, որ ինքն ու ՛՛Կոնգրեսի՛՛ մյուս անդամներն ավելի մեղմ որոշում էին ակնկալում, սակայն այդ ակնկալիքները չիրականացան: ՛՛Իրենք ոչ մի հանցավոր քայլ չեն կատարել: Ես անկնկալիք չունեմ, որ Վճռաբեկն այլ որոշում կայացնի՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ