06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Վեննաներս կկտրեմ կլցնեմ բանկի մեջ, առեք խմեք … ” /վիդեո/

Էջմիածին քաղաքի  Շահումյան փողոց տուն 23-ի բնակիչ Աշոտ Խուդոյանը կնոջ և չորս երեխաների հետ կրկին նախագահական նստավայրի մոտ է: Ընտանիքը շարունակելու է ժամանակավորապես դադարեցված նստացույցը:

Նշենք, որ Խուդոյանը նստացույցը դադարեցրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանդիպելուց հետո.”Պարոն Կոստանյանին հանդիպելուց հետո ես մեծ ակնկալիքներ ունեի, որ իմ դիմումը կքննարկվեր և Արմավիր մարզից ընդհանրապես կհանվեր ու կվերահսկվեր գլխավոր դատախազության կողմից, թեպետ ես էլի եմ ասում կասկածի տակ չեմ դնում պարոն Կոստանյանի խոսքը, ուղղակի մի փոքր առիթ կա, որը ստիպեց այս ճանապարհը բռնել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Խուդոյանը:

Խուդոյանի 8 ամսական որդին` Մանուկ- Ասատուրը, որը կրում է` հոր երկու պապերի անունը քնած էր ծածկված բազմաթիվ շորերով, իսկ 3-ից 8 տարեկան աղջիկները փորձում էին ծածկվել տարբեր ծածկոցներով: Վիճակը իսկապես սարսափելի է: Տան համար պայքարը կարող է հանգեցնել երեխաների հոգեբանության խաթարմանը: Մանավանդ նրանցից դպրոցահասակները զրկվում են դպրոցից:

Իսկ Խուդոյանը արդյունքի չհասնելու դեպքում  պատրաստվում է ավելի վճռական քայլի.”Այ անգամ ուզում եմ ամեն ինչ ավարտվի իմ արյունով, վեննաներս կկտրեմ կլցնեմ բանկի մեջը, առեք խմեք սաղդ, ինչ եք ուզում ինձանից”:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը բերանը կարած` ընտանիքով նստացույց էր անում նախագահական նստավայրի մոտ` այս կերպ ներկայացնելով կադաստրի հետ կապված իր բնակարանային պահանջը: Նրա բողոքը կապված է իր խոսքերով փոխած կտակի և հարազատ մոր ու քրոջ դեմ է:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ