30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով է հոկտեմբերի 27-ի պատվիրատուն

Այսօր լրանում է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության  18-րդ տարելիցը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  կարծում է՝ դժվար է  համոզված ասել, որ եր երկրում այդպիսի ահաբեկչություն էլի չի կրկնվի, քանի որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուի անունը չի պարզվել։ Եվ, եթե նման ահաբեկչություն պատվիրողը այսօր մնացել է անպատիժ, մեկ ուրիշը ևս կարող է այդպիսի բան պլանավորել։ Այս մասին  քաղաքագետը  նշեց   Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Այս ոճրագործության  պատվիրատուի մասին վարկածները  շատ ենք, բայց նրա անձը մինչ օրս չի պարզվել․  մենք գիտենք միայն պատվեր կատարողին, որին փորձել են  ներկայացնել նաև որպես այդ ամենի կազմակերպիչ։ Ես, իհարկե,  երբեք չեմ հավատացել այն վարկածին, որ Նաիրի Հունանյանն էր կազմակերպել այդ ոճրագործությունը։  Սթափ մտածող մարդը, կարծում եմ,  չի հավատա այդ վարկածին։

Եթե Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները  անպատիժ մնացին, մենք այսօր  էլ զերծ չենք նման վտանգներից», – նշեց Գագիկ Համբարյանը։

Վերջինս շեշտեց՝ մեր երկրում սոցիալ-տնտեսաական վիճակը վատ է, միջազգային հարթակում էլ  Հայաստանի վարկանիշը  աստիճանաբար ընկնում է, ուստի ոչ ոք չի կարող պնդել, որ մենք ապահովագրված ենք Հոկտեմբերի 27-ի նման ահաբեկչություններից։

«Հոկտեմբերի 27-ի, Քենեդիի սպանությունը, Պերմյակովի  գործը․․․ լինում են այսպիսի հանցագործություններ,  որոնք  չեն էլ բացահատվում, քանի որ պատվիրատուն շատ հզոր է։ Մենք իմանում ենք միայն այն մարդուն, ով կատարել է այդ հանցագործությունը, բայց պատվիրատուի անունը չենք իմանում։  Այսպիսի հարցերը մեր հանրության համար դառնում են «ցավոտ վիրահատություններ», քանի որ, ցավոք, ունենում ենք նաև մարդկային կորուստներ», – նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ