06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թույլ չենք տա, որ իշխանությունները խաղան մեր ազգի ճակատագրի հետ. կին ազատամարտիկ

Քիչ առաջ մեկնարկեց ազատամարտիկների հերթական համահավաքը, որը ինչպես ամեն հինգշաբթի բացեց ազատամարտիկ, նախկին հեռուստահաղորդավար Սուրեն Սարգսյանը: Այս անգամ ևս  համահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը:

Սուրեն Սարգսյանի խոսքով.”Այս  իշխանությունների շնորհիվ ծաղկում է ժողովրդական բանահյուսությունը: Վառ ապացույցը մեր իշխանություններին նվիրված մեր քաղաքացիներից մեկի գրած հումորային բանաստեղծությունն է, որի տողերից են .”Երկիր մատնել ես թալանի, նման ես իշի փալանի””: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը իր ելույթում անդրադարձավ նախապես հայտարարված դեկտեմբերի 2-ի հանրահավաքին, որը տեղափոխվում է դեկտեմբերի 4, պատճառները այսպես բացատրեց. “Թույլ չենք տալու, որ իշխանությունները խաղան մեր ազգի ճակատագրի հետ: Իշխանությունը պետք է սթափվի, որ ինքն անելու ոչ մի բան չունի:Ոսկե ձկնիկի պատմությունն ավարտված է մենք երդվում ենք պայքարել մեր զավակների ազատության համար”,-նկատեց կին ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ