06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ փոփոխություններ . Հրապարակ

Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։

Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեդումների ձեւով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար։ Այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։ Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը եւ այլն։ «Դրանց առաջին դեմքերի մասով փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, այս պահին նման խոսակցություններ չկան»,– նշեց մեր աղբյուրը։

Ի դեպ, Պնախարարը միակն է, որի մասին Սահմանադրությունում առանձին նորմ կա (155 հոդված). նշվում է, որ ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ նախարարն իրականացնում է գինված ուժերի ղեկավարումը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ