15 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Ամեն ինչ կախված է եվրոպացիներից»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ հնարավոր է, որ Ադրբեջանն աշխատում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ, կամ փորձում է անել այնպես, որ որոշակիորեն իր շահն ունենա դրանում։
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետը։

«Եվրոպական բյուրոկրատիան էլ դանդաղ է գործում։ Հետևաբար՝ չեմ կարող հստակ ասել՝ կհասցնե՞ն նոյեմբերին ստորագրել փաստաթուղթը, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմաը։

Քաղաքագետը շեշտեց ՝ հայկական կողմը շահագրգռված է, որ փաստաթուղթը ստորագրվի։

«Եթե անգամ խնդիրներ առաջանան՝ ստորագրման ժամկետների հետ կապված, ապա այն ի վերջո ստորագրվելու է։ Փաստաթուղթը հրապարակվել է, բոլորն այն տեսել են․ քաղաքական հարցեր չկան։ Հիմա հայկական կողմից ոչինչ կախված չէ, ամեն ինչ կախված է եվրոպացիներից», – նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ