17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավորը դժգոհեց վարչապետի ու որոշ նախարարների վերաբերմունքից

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ՀՀ վարչապետը և որոշ պատգամավորներ չներկայանալով նիստին` անհարգալից վերաբերմունք են դրսևորում ԱԺ-ի նկատմամբ: «Պետք է հասկանալ, որ ՀՀ ԱԺ-ն ավելի բարձր պետք է գնահատվի, քան որևէ միջազգային կառույցում մասնակցությունը, և նմանատիպ անհարգալից վերաբերմունք չլինի ԱԺ-ի նկատմամբ»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ Կառավարության անդամները մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Պատգամավորն այնուհետև անդարաձավ «Նաիրիտի» խնդրին, հիշեցրեց, որ ինքը Կառավարությանը գրավոր կոնկրետ 4 հարց է ներկայացրել նաիրիտցիների հետ հանդիպումից հետո, բայց ստացել է անորոշ պատասխաններ:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, թե տեղեկատվությունը չափազանց մեծածավալ է, որը Ազդարար կայքում մատչելի է: «Ենթադրվում է, որ այդ աշխատանքների կրկնակի կատարում կլինի, դրա համար հույսով եմ՝ դուք ժամանակ կգտնեք ծանոթանալ այդ տվյալներին»,-ասաց նախարարը: Գևորգ Գորիգիսյանը նշեց, թե կայքում չկա տեղեկատվություն, թե ինչ գնով են ժամանակին ձեռք բերվել այդ ապրանքները: Վաչե Գաբրիելյանը պատասխանե, որ եթե չի տրամադրվել՝ կտրամադրվի, բայց կրկնեց, որ հրապարակային հասանելի տեղեկությունը ևս մեկ անգամ տրամադրելու կարիք չկա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ