Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու միասնական ձեռնարկությունների հիմնման պիլոտային նախագծեր
Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին՝ Սոչիում. քիչ առաջ Եվրասիական միջկառավարական խորրդի նիստում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ սկզբունքային կարևորություն ունի իրական հատվածում համատեղ ծրագրերի իրականացումը:
«Մենք երկրների կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ այդ թեման ևս կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում։ Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու միասնական ձեռնարկությունների հիմնման պիլոտային նախագծեր»,-ասաց նա:
Տիգրան Սարգսյանը նաև հավելեց, որ խորհրդի օրակարգային հարցերից են եղել այն, որ հնարավոր չէ արդիականացման և մրցունակության բարձրասման հասնել առանց թվային օրակարգի:
Մեկ այլ կարևոր հարց է ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային» քարտեզը: Նաև կարևորվել է ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը: