13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գալիք տարի Հայաստանում կազմակերպվելու է ԵԱՏՄ շաբաթ

Քիչ առաջ Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ողջույնի խոսքում ասաց, որ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզների մշակում: «Մեզ համար ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարահային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը», – նշեց Կարեն Կարապետյանը։ ՀՀ վարչապետը նաև ընդգծեց, որ գալիք տարի Հայաստանում կազմակերպվելու է ԵԱՏՄ շաբաթ, որի շրջանակում ՀՀ-ն կհյուրընկալի ԵԱՏՄ երկրնեի ներկայացուցիչներին ՀՀ-ում։

«Մենք ուրախ կլինենք ընդունել բոլոր ներկայացուցիչներին Երևանում»:

Վարչապետն ընդգծեց, որ այս նման միջոցառումները նպաստում են բիզնեսի և պետությունների միջև երկխոսությունների ձևավորմանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ