12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԱԾ-ում գաղտնի են պահում. Հրապարակ

Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Թերթի տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն չի պատասխանում։ Նշենք, որ Նադիրյանը մասնակցում էր մի շարք

աղմկոտ գործերով, օրինակ՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության եւ այլն։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ