09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոշել է հանձնվել Ադրբեջանին. Հայկական Ժամանակ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին այսօր Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում:

Մենք հոկտեմբերի 20-ին ներկայացրել էինք Գեւորգյանի պատմությունը: Վերջինս հայտնել էր, որ 2014 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում խաբեությամբ ՀՀ երկու քաղաքացի իրենից 3100 ԱՄՆ դոլար գումար են հափշտակել, իսկ Բաթումի քաղաքում իր դեմ մահափորձ է կատարվել: Անդրանիկ Գեւորգյանը Վրաստան էր մեկնել ավտոմեքենա գնելու նպատակով, որտեղ էլ հանցագործության մասին հաղորդում է տվել: Վերադառնալով Հայաստան, բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել: Այդ ընթացքում էլ իրեն սպանելու սպառնալիք են տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Քրգործ չհարուցելու ոստիկանության որոշումը դատական բոլոր ատյաններում վիճարկելուց հետո, Անդրանիկ Գեւորգյանը եկել է Երեւան, դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Դրական արդյունք չստանալով՝ գնացել է Կիեւյան կամուրջ եւ պահանջել, որ նշված պաշտոնյաները գան եւ իրեն սպանեն, քանի որ իրեն սպանելու սպառնալիք տված անձի արարքում իրավապահները հանցանք չեն գտել:

Այսօր գլխավոր դատախազության դիմաց Անդրանիկ Գեւորգյանը եկել էր փաստաթղթերի տրցակով, որտեղ հատ-հատ ցույց տվեց իրավապահների կողմից ստացած պատասխանները:

«Վլադիմիր Գասպարյանը տեղյակ լինելով, որ իր քաղաքացին իրեն հայտնում է, որ ես նման երկրում սպառնալիքի տակ ապրել այլեւս չեմ կարող, ստիպված Բաքվից քաղաքացիություն եմ խնդրելու, նույնիսկ այդ դեպքում թքած ունի իմ իրավունքները պաշտպանելու վրա»,- ասաց Անդրանիկ Գեւորգյանը: Վերջինս իր մտադրության մասին, իր իսկ պնդմամբ, իրավապահներին տեղեկացրել է:

«Ես եկել եմ այն եզրակացության, որ ես ավելի լավ է գտնվեմ Բաքվում՝ գերության մեջ, քան իմ երկրում Վլադիմիր Գասպարյանի՝ Օսմանյան կասրության օրենսգրքի սպառնալիքների տակ»,- ընդգծեց Անդրանիկ Գեւորգյանը:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ