«Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա Հայաստանի տարածքների հանդեպ»
«Մենք պետք է հստակեցնենք` այժմ չկան բանակցություններ արցախյան հարցի շուրջ. ցավոք, երբեմն մեր մամուլում հնդիպումները նույնացնում են բանակցությունների հետ, բայց իրականում դրանք լրիվ տարբեր բաներ են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս շեշտեց` Ադրբեջանը հասավ նրան, որ հանդիպումներ է իրականացնում միայն ՀՀ-ի հետ:
«Դա նշանկում է` Ադրբեջանը ցույց է տալիս` Ադրբեջանը բանակցային կողմ է ճնաչում միայն ՀՀ-ին: Բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունք գոյություն ունի. Ալիևը այս ամենն ուզում է իր ագրեսիայով փոխարինել: Ալիևը ընտրել է այս ճանապարհը:
Հայաստանը ստիպված է կամ ինքն է որոշում ընդունել եռանախագահների հրավերը, գնում է այդ հանդիպումներին: Կապ չունի, թե ՀՀ-ն ինչ հայտարարություններ է անում այս հանդիպումներից հետո. փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է այդ ճանապարհով ընթանալ: Ես ամեն ագամ վախենում եմ այդ հանդիպումների մասին լսելիս: Ադրբեջանցիների մոտ դա մշակույթ է. հանդիպումներից առաջ կամ հետո մենք զոհեր ենք ունենում. հայ տղաներ են զոհվում: Դա ադրբեջանի ձեռագիրն է», – նշեց Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս հիշեցրեց` Ադրբեջանը չի հրաժարվել իր կարգախոսներից` այն է` ՀՀ-ն հարձակվել է իրենց տարածքների վրա, և ուրեմն, ագրեսոր է:
«Ադրբեջանը նշում է, որ Արցախը իր պետության անքակտելի մասն է: Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա Հայաստանի տարածքների հանդեպ: Մենք այս հանդիպումների շարքի հետ հույսեր չպիտի կապենք», – նշեց Լարիսա Ալավերդյանը: